Հայտնի երգչուհի Բեյոնսեն իր ինստագրամյան էջում կիսվել է գեղեցիկ լուսանկարով, որտեղ ներկայացրել է հայտնի դիզայների՝ Նոուլզի հետաքրքիր ու էլեգանտ զգեստով:
Տեսնելով այս լուսանկարը՝ երկրպագուները կարծել են, որ Բեյոնսեն զգեստի ասիմետրիայի օգնությամբ ցանկանում է թաքցնել կլորացած փորիկը:
Սակայն Բեյոնսեն ոչ մի կերպ չի ցանկացել մեկնաբանել իր հղիության մասին շշուկները:
37-ամյա երգչուհին վերջին ժամանակներում շատ է գիրացել, դա շատակերության արդյունք է, թե հղիության՝ մենք դեռևս չգիտենք:
Ջեյ Զին նույնպես չի ցանկացել խոսել կնոջ հնարավոր հղիության մասին:
Աստղային զույգի ընկերները հավատացրել են, որ երգչուհին հղի չէ, իսկ գիրությունն անհաջող ընտրված զգեստի հետևանքն է:
Որոշ ժամանակ առաջ շշուկներ էին պտտվում, որ ամուսնու բազմաթիվ դավաճանությունները Բեյոնսեի մոտ ընկճախտի պատճառ են դարձել, և երգչուհին պայքարում է դրա դեմ համեղ ուտելքիների միջոցով, ինչի հետևանքն էլ ավելորդ կիլոգրամներն են: