«Չգիտեի, որ հերոսի հետ եմ նկարվում»․ Հայկոն՝ պատերազմում զոհված իր ազգականի մասին

Երգիչ Հայկոն Ինստագրամի իր էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում երգիչը պատերազմում զոհված իր ազգականի՝ Մանվել Ջավադյանի հետ է։

«Մանս, չգիտեի, որ հերոսի հետ եմ նկարվում»,- հրապարակմանը կից գրել է Հայկոն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչը գրառում էր կատարել, որում հայտնել էր կորստի մասին․ «Դաժան ողբերգությունը հասավ նաև մեզ: Հերոսաբար զոհվեց մեր ցեղի ամենալուսավոր տղեն` Մանվելս: Մեծ հույս ունեինք, որ հետ կգաս! Ջավադյան Մանվել Սեվակի»։