«Հատուկ բան է սպասվում»․ Իննա Խոջամիրյանի և Վահե Զիրոյանի լուսանկարը՝ Կալիֆոռնիայից

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա դերասան Վահե Զիրոյանի հետ է։ Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայում։

«Ինչ-որ հատուկ բան է սպասվում…»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։

Նշենք, որ ավելի վաղ Իննան Ինստագրամի իր էջի Stories բաժնում գրառում էր կատարել և հայտնել, որ իր արձակուրդը պատրաստվում է ԱՄՆ-ում անցկացնել։