Ֆրանսիացի հայտնի դերասան Ջամել Դեբուզն, ով հայտնի է դարձել «Ամելի» ֆիլմի շնորհիվ, պատանի տարիքում դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է մեկ ձեռքը: Դասընկերների հետ կոնֆլիկտի հետևանքով նա ընկել է գնացքի տակ: Բարեբախտաբար, Ջամելը ողջ է մնացել, սակայն նա կորցրել է իր մի ձեռքը: Դա չի խանգարել դերասանին ստեղծել փայլուն կարիերա ու խենթացնել միլիոնավոր երկրպագուների:
Օսկարակիր դերասան Սիլվեստր Ստալոնեն, ով առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից, ուներ մեծ խնդիր:
Երբ Սիլվեստրը նորածին էր, նրա մորը հայտնեցին, որ փոքրիկի դեմքի աջ մասը կաթվածահար է: Այս խնդրի պատճառով երկար տարիներ Ստալոնեն բուժվել է տասնյակ լոգոպեդների մոտ, որովհետև դեմքի աջ մասն ընդհանրապես չէր շարժվում և դժվարեցնում էր խոսքի ապարատի աշխատանքը:
Թվում է, նման խնդրով մարդը երբեք չի կարող զբաղվել դերասանական կարիերայով, բայց Ստալոնեն ապացուցեց հակառակը՝ իր օրինակով ոգեշնչելով շատերին:
Փիթեր Դինքլեյջը, ով հայտնի դարձավ «Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի շնորհիվ, իր 135 սմ հասակից պատանի տարիքում շատ է բարդույթավորվել, սակայն այդ առանձնահատկությունն էլ դարձավ Դինքլեյջի հաջողակ ուղետոմսը դեպի Հոլիվուդ: Բայց Դինքլեյջը ևս մեկ խնդիր ունի: 10 տարեկանում նա այնպես է կոտրել ոտքը, որ բուժման համար անհրաժեշտ է եղել 12 ամիս: Դրանից հետո դերասանը մեծ դժվարությամբ է կարողանում շարժել ձախ ոտքը: