Հեքիաթային ֆիլմեր, որոնք կտրում են իրականությունից

Ամեն տարի դեկտեմբերի 31-ին մենք՝ կինոմաններս և գրքասերներս, փորփրում ենք հավացանցը արժեքավոր, մթնոլորտային, իսկապես լավ ամանորյա էկրանավորում գտնելու և տոնական երեկոն սիրելիների և հարազատների հետ ջերմ մթնոլորտում անցկացնելու համար:
Իսկ հիմա ոչինչ պետք չէ փնտրել։ Պարզապես պահեք այս ցանկը եւ ամեն օր յուրացրեք առաջարկվող կետերից մեկը: Մենք փորձել ենք այս անդրադարձում հավաքել այն ամանորյա ֆիլմերը, որոնք մեր սիրելի գրքերի կամ պատմությունների էկրանավորումն են և իրոք մի պահ կտրում են այս իրականությունից՝ քեզ տեղափոխելով հեքիաթների և հրաշալիքների աշխարհ:
Հարմար տեղավորվեք՝ այցելելով Հոգվարթս, Նարնիա, Մոնպարնաս կայարան, Հյուսիսային բևեռ…

Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորություններ (2018)

Հոֆմանի հեքիաթների յուրաքանչյուր նոր էկրանավորումը ավելի է հեռանում բնօրինակից, բայց եթե կարողանաք զսպել ձեր միձի պահպանողականին, ապա ձեզ կարող է դուր գալ նոր Էկրանավորումը: «Մարդուկ-ջարդուկը եւ չորս թագավորությունները«ֆիլմ է, որտեղ խաղում են Մաքքենզի Ֆոյը, Կիրա Նայթլին, Մորգան Ֆրիմանը եւ Հելեն Միրենը:
Սյուժեն սա է. ստանալով անսովոր նվեր  Սուրբ Ծնունդին, երիտասարդ Կլարան գնում է հետաքրքիր ճամփորդության խորհրդավոր վայրերով՝  Ձյան Երկրով, Ծաղիկների Երկրով եւ Քաղցրավենիքի Երկրով: Բայց աղջիկը պետք է հայտնվի նաև չորրորդ թագավորությունում, որտեղ նա պետք է դիմակայի մկների մի ամբողջ բանակի՝  աներեւակայելի վտանգավոր մուկ թագավորի գլխավորությամբ։

Գրինչ (2018)
Իդեալական կինոարտադրություն ինտրովերտների համար, որոնք չեն հասկանում, թե ինչի պատճառով է, ըստ էության, այդ տոների շուրջ այդքան աղմուկ։
Գրինչը դեռ միզանտրոպ է, նա ապրում է մութ քարանձավում, լեռան գագաթին, բոլորից հեռու, բայց այդ «բոլորը» պատրաստում են ամանորյա մեծ տոնակատարություն: Նրանք աղմկում են, բոլորը պատրաստվում եւ խիստ զայրացնում են: Ո՞վ կհրաժարվեր տոնը փչացնելու հաճույքից։ Եվ այսպես Գրինչը որոշում է գողանալ Նոր տարին:
Հավելենք, որ Գրինչին հնչյունավորում է հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը:

Պարոն Պոպպերի պինգվինները (2011)
Կատարյալ ուրախ ձմեռային ֆիլմ՝ ամբողջ ընտանիքով դիտելու համար:
Պատկերացրեք, որ հաջողակ գործարարը ժառանգում է վեց պինգվիններին, բառացիորեն սիրահարվում է նրանց, եւ նրա կյանքը լիովին փոխվում է:
Ռիչարդի եւ Ֆլորենս Էտուոթերի համանուն գրքի էկրանավորումը:

Չարլի և շոկոլադի գործարան (2005)
Ռոալդ Դալի հեքիաթի այս էկրանավորումը պատմում է Չարլի տղայի մասին, ով հաղթեց խորհրդավոր շոկոլադի գործարանի տոմս: Ֆիլմում խաղացել Է Ջոնի Դեփը, ով կարողանում է մարցիպան-կոնֆետային կինոապատմությունը հետաքրքիր դարձնել ոչ միայն երեխաների, այլ նաև որակյալ կինոյի սիրահար ծնողների համար:

Նարնիի քրոնիկները. Առյուծ, կախարդ և կախարդական պահարան (2005)
Կլայվ Ս. Լյուիսի համանուն հեքիաթի էկրանավորումը իսկական նվեր էր որակյալ մանկական ֆանտազիայի սիրահարների համար:
Անսովոր էակներ, որոնք կախարդում են, խորհրդավոր Նարնիի ձյունածածկ տարածքները եւ բարին, որը հաղթում է չարիքին, էլ ի՞նչ է անհրաժեշտ Ամանորին դիտելու համար:

Ոսկե կողմնացույց (2007)
«Ոսկե կողմնացույցը» կախարդական հեքիաթ է Լիրայի եւ նրա կենդանի պաշտպան դեյմոն Պանտելեյմոնի մասին: Կորած ընկերոջ որոնումները Լիրային տանում են Հեռավոր հյուսիս, որտեղ սառցե տարածություններում տիրում են զրահապատ արջեր, իսկ սառցե երկնքում թռչում են վհուկները։
Եվ որտեղ գիտնականները փորձարկումներ են անցկացնում, որոնց մասին նույնիսկ սարսափում ես խոսել։


Էլֆը (2003)
Ջոն Ֆավրոյի ընտանեկան կատակերգութունը: Կարգախոսը` «This holiday, discover your inner elf» («Այս տոնին բաահայտե՛ք ձեր ներքին էլֆին»): Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Բադդի Հոբս անունով մի տղա մանկատնից մտնում Սանտա Կլաուսի պարկի մեջ և դառնում Սանտայի էլֆերից մեկի որդեգիր երեխան: Մեծանալով` Բադդին մեկնում է փնտրելու իր հարազատ հորը, բայց պարզվում է, որ նրան միայն իր բիզնեսն էր հետաքրքրում, իսկ նրա հարազատ երեխան նրան չէր անհանգստացնում: Բայց Բադդին ծանոթանում է իր կրտսեր խորթ եղբոր, խորթ մոր և գեղեցկուհի աղջկա հետ, որոնք հավատում են նրա պատմությանը և որոշում օգնել նրան վերադարձնել մարդկանց հավատը Սանտա Կլաուսին ու հնարավորություն տալ հայտնվել հասարակության մեջ:

Գեղեցկուհին և հրեշը  (2017)

Հեքիաթը ամանորյա չէ, բայց շատ կախարդական է: Զայրացած կախարդը դարձրեց արքայազն Ադամին նողկալի հրեշ, քանի որ նա չար էր, ինքնասիրահարված եւ կոպիտ. Իր եւ իր ամրոցի ծառաների կախարդությունը հանելու համար նա պետք է սովորի բարի լինել, սիրել եւ սիրված լինել: Դա պետք է տեղի ունենա, մինչեւ կախարդական վարդի վերջին թերթիկի ընկնելը: