10 հայտնի ֆիլմեր, որոնք կավարտվեին շատ ավելի արագ, եթե հերոսներն ավելի տրամաբանական գործեին

Սարսափ ֆիլմերում երիտասարդ աղջիկները կրկին ու կրկին նույն սխալն են թույլ տալիս. նրանք իջնում են ոչ հուսալի նկուղ: Իսկապե՞ս նրանք հույս ունեն այնտեղ ինչ-որ լավ բան գտնել: Կերպարների որոշ գործողություններ այնքան անտրամաբանական ու տարօրինակ են թվում, որ ուզում ես թափանցել ֆիլմ, վերցնել նրանց ձեռքից ու հեռացնել այնտեղից:

AdMe.ru-ն ներկայացնում է օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ներկայացրել են, թե ինչպես կարող էին ավարտվել հայտնի ֆիլմերը, եթե հերոսներն ավելի տրամաբանական գործեին:

«Այց» (2015)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

Երեխաներ. «Մենք պատրաստվում ենք այցելել տատիկին և պապիկին»:

Մայրիկ. «Ես հավանություն չեմ տալիս ձեր ցանկությանը, բայց եթե դուք իսկապես ցանկանում եք, ես ձեզ կտանեմ նրանց տուն»:

Մայրիկ. «Հեյ, դուք իմ ծնողները չեք: Ես ոստիկանություն եմ կանչում»: © earhere / Reddit

«Զանգ» (2002)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

Առաջին աղջիկ. «Ուզո՞ւմ ես դիտել տեսանյութ, որը քեզ կսպանի 7 օրվա ընթացքում»:

Երկրորդ աղջիկ. «Ոչ, շնորհակալություն»: © not_your_fbi_agent_ / Reddit

«Կատաղած շներ» (1991)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

– Չգիտեմ, Ջո: Այս կողոպուտը մի փոքր ռիսկային ու վտանգավոր է թվում:

– Այո: Ես համոզված չեմ, որ այս խմբավորման բոլոր անդամներն ազնիվ տղաներ են: Չեղարկում ենք: © Neo_Basil / Reddit

«Մոխրագույնի 50 երանգները» (2015)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

Անասթեյշա. «Դու դաժան և կպչուն տղա ես՝ լուրջ հոգեբանական տրավմայով: Դիմիր օգնության»: © CobiWann / Reddit

«Բեթմեն. Սկիզբ» (2005)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

Ուեյնները չպետք է լքեին թատրոնը կողքի մուտքից: Պետք էր միայն զանգահարել Ալֆրեդին և սպասել գլխավոր մուտքի մոտ: © Undecided_User_Name / Reddit

«Ջոն Ուիք» (2014)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

– Հեյ, այս մեքենան վաճառվո՞ւմ է:

– Ոչ:

– Որտե՞ղ եք գնել այն: Ես մաֆիոզի տղա եմ, անտակ դրամապանակով:

– Murray’s Classic Vehicles: Նշեք, որ դուք Ջոն Ուիքի կողմից եք, նրանք լավ գին կառաջարկեն:

– Շնորհակալություն: © IronBoomer / Reddit

«Ալադին» (2019)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

Եթե Ջաֆարը պարզապես վճարեր Ալադինին, նրան քարանձավում թողնելու փոխարեն, նա կստանար ճրագը և կդառնար սուլթան: Ալադինը միայն վարձատրություն էր ուզում ծառայության համար: © kiwiwatermelonnn / Reddit

«28 օր անց» (2002)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

Եկեք պարզապես անվերահսկելի ագրեսիայի վիրուսով վարակված կապիկին բաց չթողնենք վանդակից: © ReallyHadToFixThat / Reddit

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» (2005)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

– Հարրի, քո անունը կրակի գավաթում էր, այնպես որ, դու պետք է մասնակցես:

– Չեմ պատրաստվում:

– Բայց սա կախարդական պայմանագիր է:

– Ինչին ես համաձայն չէի, և որը ես չէի ստորագրել: Բացի այդ, ես անչափահաս եմ:

– …Նա ճիշտ է: Լավ, Հարրի, դու չես մասնակցի: © CTHeinz / Reddit

«Նա տղամարդ է» (2006)

16 известных фильмов, которые закончились бы гораздо быстрее, если бы главные герои вели себя адекватно

– Ներիր: Միանգամայն ակնհայտ է, որ դու տղայի նման հագնված աղջիկ ես: Դու ընդհանրապես այստեղ սովորո՞ւմ ես: © Handro_The_Great / Reddit