«Միշտ էլ կանեմ հնարավոր ամեն բան աշխարհն ավելի լավը դարձնելու համար»․ Էրիկ Էսրաիլյան

Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2020 թ-ը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր ողջ տարվա ընթացքում պատրաստ են եղել օգնության ձեռք մեկնել կարիքավորներին.«Ուզում եմ բոլորիդ մաղթել, որ 2021-ն անհամեմատ լավ տարի լինի: Ես աղոթում եմ առողջության, երջանկության եւ մարդկային ուժի համար:
Ընկերներիցս մեկը վերջերս փորձեց թվարկել այս աշխարհում այն մարդկանց ցուցակը, որոնք իրենց հույսն ինձ վրա են դրել, եւ որքան էլ դա վախեցնող է հնչում, ես գիտեմ, որ այդ հարցում մենակ չեմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր չեն խնայել իրենց ժամանակը, գիտելիքը, էներգիան եւ միջոցները անցած տարվա ընթացքում հնարավորինս շատ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու համար:
Շարունակենք նույն ոգով:
Եթե դուք էլ եք ձեր շրջապատում այն մարդկանցից, որոնց վրա կարելի է հենվել, խնդրում եմ՝ մի մոռացեք հոգ տանել նաեւ ինքներդ ձեր մասին: Մենք բոլորս ձեր կարիքն ունենք: Ես կփորձեմ ամեն օր ինքս ինձ վրա աշխատել եւ միշտ էլ կանեմ հնարավոր ամեն բան աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,-գրել է ամերիկահայ պրոդյուսերը: