Ջենիֆեր Լոպեսը հիացրել է երկրպագուներին իր նոր ոճով (լուսանկարներ)

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իր նոր՝ In the Morning երգի տեսահոլովակի համար իմիջն արմատապես փոխել է։
Ինստագրամում հայտնի աստղի վառ լուսանկարը հրապարակել է Լոպեսի ոճաբան Քրիս Էփլթոնը:

Լուսանկարում 51-ամյա երգչուհին ներկայացել է մանուշակագույն մազերով և արծաթագույն ֆուտուրիստական զգեստով։

Նշենք, որ Լոպեսի երկրպագուները դրական են արտահայտվել երգչուհու նոր տեսքի վերաբերյալ, նրանք նշել են, որ այսպես աստղն ավելի երիտասարդ և ինքնատիպ տեսք ունի։