Լոլիկով դիետան ամենաարդյունավետն ու անվնասն է

Լոլիկը բանջարեղեններից ամենաօգտակարն է:
Լոլիկի մեջ առկա քրոմը, կալիումը և В վիտամինը նվազեցնում են  խոլեստերինի քանակը արյան մեջ և կայունացում են  նյութափոխանակությունը, լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը և լավ է ազդում վարսերի, եղունգների ու մաշկի վրա:
Սննդաբանները խորհուրդ են տալիս բոլոր դիետաների ընթացքում օգտագործել այս մթերքը, որովհետև այն օգնում է օրգանիզմին չհյուծվել ու դիմանալ:
Ձեզ ենք ներկայացնում լոլիկով դիետայի մի օրինակ, որը կարող եք կրկնել ամսվա մեջ երկու անգամ:
Այս դիետան ձեզ կօգնի ազատվել 2-3 կիլոգրամներից:

Օր 1
Նախաճաշ՝ մեկ բաժակ թարմ քամված լոլիկի հյութ՝ առանց աղի (250 մլ), վարսակի փաթիլներ՝ մեկ գդալ մեղրով:
Ճաշ՝  բրինձ (100 գր), լոլիկ (2-3 hատ):
Ընթրիք՝ խաշած ձուկ (100 գր), լոլիկով, կանաչիով, ձիթայուղով և կիտրոնի հյութով համեմված աղցան:

Օր 2
Նախաճաշ՝ լոլիկով և կանաչիով աղցան քիչ քանակությամբ ձիթայուղով:
Ճաշ՝ խաշած կամ գրիլի վրա պատրաստված ձուկ (100 գր), լոլիկ (3-4 հատ):
Ընթրիք՝ կաթնաշոռ (100 գր), լոլիկ (2-3 hատ):

Օր 3
Նախաճաշ՝ մեկ բաժակ լոլիկի թարմ քամված հյութ՝ առանց աղի (250 մլ), վարսակի փաթիլներ՝ մեկ գդալ մեղրով կամ 100 գր կաթնաշոռ:
Ճաշ՝ խաշած հավի միս (100 գր), լոլիկով և կանաչիով աղցան:
Ընթրիք՝ մեկ բաժակ տոմատի հյութ (250 մլ):