Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգիչ Սթիվ Ռոնսենը դատական հայցով հանդես է եկել Լեդի Գագայի դեմ՝ մեղադրելով նրան պլագիատի մեջ:
«Աստղը ծնվեց» ֆիլմում օգտագործված Լեդի Գագայի հեղինակային «Shallow» երգի մեղեդին շատ նման է Սթիվ Ռոնսենի «Almost» երգի մեղեդուն:
Երգչուհուն վրդովվեցրել է Ռոնսենի նման հայտարարությունը, նա սկսել է համագործակցել իրավաբան Օրին Սնայդերի հետ:
«Ռոնսենը, պարզապես, ցանկանում է գումար աշխատել հայտնի երգչուհու միջոցով: Դա շատ էժանագին ու խայտառակ միջոց է: Մենք պատրաստվում են ապացուցել, որ նոտաների նման կոմբինացիա կարող է հանդիպել նաև այլ երգերում:
Օրինակ՝ «Kansa» խմբի «Dust In The Wind» երգի մեղեդին նույնպես ունի նմանություն Ռոնսենի մեղեդու հետ:
Ի՞նչ է պատրաստվում անել Ռոնսենը. բոլորից 1 միլիոն դոլա՞ր է պահանջելու»,- մեկնաբանել է այս կոնֆլիկտը Լեդի Գագայի իրավաբանը՝ Օրին Սնայդերը:
Լեդի Գագան չի պատրաստվում ոչ մի կոպեկ վճարել Ռոնսենին:
Երգչուհին անգամ կիսվել է, որ ինքն էլ է պատրաստվում դատական հայց ներկայացնել Սթիվի դեմ՝ իրեն անհիմն մեղադրելու համար: