«Ուզում եմ չդադարեք ձգտել հեքիաթին, հեքիաթային է հավատարմությունը ու պարզությունը». Տաթև Սարգսյան

Դերասանուհի Տաթև Սարգսյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել հեքիաթին ձգտելու և չհանձնվելու մասին:

«Ուզում եմ չդադարեք ձգտել հեքիաթին, իսկ հեքիաթային է հավատարմությունը, նվիրվածությունն ու պարզությունը: Դրանք հյուսվում են ուժիդ հետ և քեզ էլ ավելի ուժեղ դարձնում: Ձգտեք ոչ թե նրա համար, որ որևէ մեկի համար լինեք օրինակելի, այլ պարզապես սեփական աչքերում` չհանձնվող, ուժեղ և սիրուն մարդ»,- գրել է նա:

Հավելենք, որ դերասանուհին այս շրջանում հեռուստատեսային նախագծերում զբաղվածություն չունի: Նրա մասնակցությամբ վերջին նախագիծը եղել է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում էր Նաստյային: