Նախորդ տարվա սեպտեմբերին պսակադրված հաղորդավարուհին ինստագրամյան էջում հրապարակել է իր և սիրելիի լուսանկարով, որին կից կսիվել է լավատեսական գրառմամբ:
«Ուզում եմ հավատալ, որ էլ երբեք 2020-ի փորձություններից չենք ունենալու: Ուզում եմ հավատալ, որ 2021-ը մեզ հնարավորություն կտա բուժելու 2020-ի վերքերը: Չգիտեմ՝ ոնց ենք հաջողացրել 2020-ին ամուսնանալ, բայց փաստորեն հրաշքներ լինում են»,- Ինստագրամի իր էջում գրել է նա:
Նա ներկայացրել է նաև իր և Հարութ Աբրահամյանի հարսանիքի պատրաստության մասին պատմող վլոգը: