Այս դիետայի գլխավոր սկզբունքն այն է, որ հիմնական ուտեստը գազարի աղցանն է:
Դիետայի տևողությունը չպետք է գերազանցի 4 օրը:
Գազարի դիետան խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի խանգարումներ և լյարդի հետ խնդիրներ ունեցող մարդկանց:
Գազարը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, այն բարելավում է տեսողությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և ուժեղ հակաօքսիդանտ է:
Գազարը բարձրացնում է իմունիտետը և խոչընդոտում է օրգանիզմի վաղաժամ ծերացմանը:
Աղցանը պատրաստելու համար հարկավոր է 2 խոշոր գազարը մանրացնել և խառնել որևէ մրգի հետ (ըստ ցանկության՝ խնձոր, կիվի, թուրինջ, նարինջ և այլն):
Աղցանը կարելի է համեմել նաև կանաչեղենով, ինչպես նաև ավելացնել 1 թեյի գդալ մեղր կամ 1 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռ:
Այս աղցանը ձեզ կօգնի 4 օրում ազատվել 3-4 կգ քաշից: Այն ոչ միայն վնասակար չէ, այլ նաև օգնում է օրգանիզմին վերականգնվել:
Գազարով դիետան կարող եք կրկնել ամսական երկու անգամ: