Մազերի որակը բարելավելու և բազմաթիվ խնդիրներ կանխելու համար կան շատ միջոցներ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս գլուխը լվանալ գարեջրով, որը ամրացնում է մազերը և խթանում աճը:
Շատերն են լսել մազերի համար գարեջրի օգտակարության մասին: Գարեջուրը հիանալի միջոց է մազերի համար, որից օգտվել են նաև մեր մայրերն ու տատիկները:
Գարեջրի մեջ մտնող B խմբի վիտամինը, ֆոսֆորը, երկաթը, մագնեզիումը դրական են ազդում վարսերի վրա՝ նպաստելով դրանց աճին ու սնուցմանը:
Դիմակ գարեջրից և ձվից
Ձվի դեղնուցը լավ հարեք, ապա ավելացրեք գարեջուրը:
Թրջեք մազերը և գլխի մաշկը մերսեք այս խառնուրդով, ապա լվացեք տաք ջրով:
Դիմակ սոխից և գարեջրից
Մեկ բաժակ գարեջուրը խառնեք կես սոխից քամված հյութի հետ: Խառնուրդը քսեք մաքուր խոնավ մազերին՝ տարածելով ամբողջ երկարությամբ: 20 րոպե անց լվանցեք մազերը