Ամերիկյան օսկարակիր դերասան Ջեյք Ջիլենհոլը, ով հայտնի է դարձել «Թշնամին», «Ձախլիկը» և «Էվերեստ» ֆիլմերից, ունի հազարավոր երկրպագուներ: Երիտասարդը երկար ժամանակ պրոդյուսերի հետ կոնֆլիկտ ուներ, որովհետև վերջինս կարծում էր, որ Ջիլենհոլի պահանջարկը կընկնի, եթե նրա երկրպագուներն իմանան, որ դերասանն ընտրյալ ունի: Սակայն կոնֆլիկտը հարթվեց և դերասանը, վերջապես, հանրությանը ներկայացրեց իր գեղեցիկ ընկերուհուն:
38-ամյա դերասանն իր «Sea Wall / A Life» ներկայացման պրեմիերրային էր հրավիրել ընտրյալին՝ 23-ամյա ֆրանսուհի մոդել Ժաննա Կադյեին, ով հիացրել էր բոլորին իր նրբագեղ ու էլեգանտ տեսքով: Բարձրահասակ ու սլացիկ կազմվածքով գեղեցկուհին ունի շատ նուրբ ու մանկական դիմագծեր, որով էլ, երևի, գերել է Ջիլենհոլին:
Լրագրողների հետ զրույցում Ջեյքը բազմիցս կիսվել է, որ խենթանում է երկար ոտքերով կանանց համար: Ջիլենհոլի ընկերները պատմում են, որ դերասանն արդեն ծանոթացրել է ընկերուհուն իր ընտանիքի անդամների հետ և հիմա արդեն մտածում է նշանադրության մասին: