Ինչո՞ւ է Ալլա Պուգաչովայի մասին հեռուստատեսային հաղորդումը սկանդալի պատճառ դարձել

«Պրիմադոննայի ստվերում» շոուն, որը նվիրված է Ալլա Պուգաչովային եւ հեռարձակվել է ТВЦ հեռուստաալիքի եթերում, աղմկահարույց սկանդալ է հրահրել շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:
«Խնդրել են պատմել համաճարակի պայմաններում արտիստների ներկա վիճակի մասին, երբ մեկը մյուսի հետեւից չեղյալ են հայտարարվում համերգները եւ ընդհանուր առմամբ ոլորտը վնասներ է կրում։ Արդյունքում, իմ կես ժամանոց հարցազրույցը դարձել է հինգ րոպեանոց, որտեղ խոսում եմ միայն Պուգաչովայի մասին», – «Экспресс газета»-ն մեջբերում է երգիչ Իգոր Նաջիեւի խոսքը։

Ծրագրի մյուս հյուրը՝ երգչուհի Լիկա Սթարը, պատմել է նմանատիպ պատմություն։ Նրա խոսքով՝ լրագրողներն իրենից հարցազրույց են վերցրել, որում հարցաքննել են ստեղծագործական ծրագրերի մասին, սակայն արդյունքում միայն մի քանի արտահայտություններ են թողել Պուգաչովայի մասին: Ընդ որում, նա նշել է, որ ինքը պրիմադոննայի հետ ոչ մի կոնֆլիկտ չունի։

«Բայց այդ ամենը կտրված էր հարցազրույցից։ Արդյունքում, երկուս ու կես ժամ տեւած իմ զրույցը վերածեցին երեք րոպեի, որոնք էլ այնպես են դասավորել, ինչպես նրանց է ձեռնտու», – բողոքել է արտիստուհին։

Արդյունքում Ալլա Պուգաչովայի մասին հեռուստատեսային հաղորդումը մեծ սկանդալ է առաջացրել։ Իրավիճակի վերաբերյալ տարակուսանք են հայտնել ոչ միայն արտիստները, այլեւ Ռուսաստանի Հանրային պալատի ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը, որը պահանջել է պարզել տեղի ունեցածի պատճառները: