Լեդի Գագան կատարել է ԱՄՆ օրհներգը Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ

Երգչուհի Լեդի Գագան Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը կատարել է ԱՄՆ հիմնը:

Երգչուհին արարողությանը կրել է կարմիր կիսաշրջազգեստ, մուգ կապույտ պիջակ`աղավնու տեսքով հսկայական բրոշով, մազերին՝ դեղին և սև ժապավեններ և կարմիր վարդ:

ԱՄՆ հիմնը գրվել է 1814 թվականին Ֆրենսիս Սքոթ Քիի կողմից: Դրա մեղեդին համարվում է բավականին բարդ այն կատարելու համար: