Warner Bros.-ը 2021-ին սպասվող իր նոր ֆիլմերի կադրերից կազմված տեսանյութ է հրապարակել

Ամերիկյան Warner Bros. ընկերությունն իր յութուբյան ալիքում հրապարակել է 17 ֆիլմերի կադրերից կազմված տեսանյութ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, խոսքը ընկերության նոր ֆիլմերի մասին է, որոնց պրեմիերան կայանալու է 2021 թվականին:

Սպասվող նորույթների թվում են Դենի Վիլնյովի «Դյունա», Ջեյմս Գաննի «Ինքնասպանների ջոկատը 2», Լանա Վաչովսկիի «Մատրիցա 4», Քլինթ Իսթվուդի «Տղամարդու արցունքներ» ֆիլմերը, ինչպես նաև «Թոմն ու ջերին», «Գոձիլան ընդդեմ Քոնգի» և այլ նախագծեր:

Բոլոր այս ժապավեններն ամերիկյան կինոթատրոններում էկրան կբարձրանան միաժամանակ, ինչպես նաև կհեռարձակվեն HBO Max ծառայությունում: