Իդա Գալիչը հաստատել է, որ ամուսնալուծվել է

30-ամյա ինստագրամյան հայտնի բլոգեր և հաղորդավարուհի Իդա Գալիչը հաստատել է ամուսնուց բաժանվելու մասին լուրերը: Սկզբում նա թաքցնում էր անձնական կյանքի խնդիրները և նախընտրում չարձագանքել ամուսնու հետ տարաձայնությունների մասին հաղորդագրություններին: Այժմ Գալիչը խոստովանել է, որ ինքն ու իր ամուսինը բաժանվել են, սակայն փորձում են լավ հարաբերություններ պահպանել հանուն իրենց որդու՝ Լեոնի։

«Ալանի հետ մենք ոչ միայն վիճակագրության տխուր մասն ենք, մենք այժմ ունենք մեր գոյության ամենագլխավոր սերը»,- գրել է բլոգերը:

Այդուհանդերձ, նա կոչ է արել հետևորդներին չկորցնել սիրո հանդեպ հավատը՝ հիմնվելով նրա փորձի վրա, և նշել է, որ նրանց մոտ ամեն ինչ այլ կերպ կլինի:

«Սիրուն կարելի է և պետք է հավատալ։ Այն տեղի կունենա ձեզ հետ։ Եվ գուցե կլինի ամբողջ կյանքի համար»,- գրել է Գալիչը։

Նա նաև հայտնել է, որ շուտով կտեղափոխվի ամառանոց, որտեղ նախատեսում է ապրել ծնողների հետ:

Իդա Գալիչը և  Ալան Բասիևը ամուսնացել են 2018-ի մայիսին: Մոտ մեկ տարի առաջ նրանք առաջին անգամ ծնող դարձան։