Լուսինե Թովմասյանը դուրս է եկել «Բարի լույս»-ից

Լուսինե Թովմասյանն այլևս «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի հաղորդավարական կազմում չէ: Այս մասին հաղորդավարուհին հայտնել է ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ:

««Բարի լույս»-ի եթերում ես այլևս չեմ լինելու: Եվ շատ շուտով ձեզ կպատմեմ իմ նոր աշխատանքի և նոր նախագծերի մասին»,- նշել է Լուսինե Թովմասյանը: