Լերա Կուդրյավցևան լուրջ կոտրվածքից հետո հայտնվել է անվասայլակում

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հայտնել է, որ ընկել է իր տանը և կոտրել սրբոսկրը: Հաղորդավարուհին տեսանյութ է հրապարակել, որում նա սայլակով է։

«Հազիվ ուշքի էի եկել կորոնավիրուսից։ Երեկ տանն ընկել եմ․ սրբոսկրի կոտրվածք։ Այս ամիս ես ապրում եմ ինչ-որ սյուրռեալիզմում։ Ի՞նչ է տեղի ունենում», – տեսագրությունն այսպես է մեկնաբանել Կուդրյավցեւան։

Տեսանյութում նաև երևում է ախտորոշմամբ բժշկական եզրակացության քաղվածքը։

Հունվարի սկզբին հեռուստահաղորդավարուհին կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացել։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթացել է թեթև ձևով։