Քեթի Տոպուրիան որդի է ունեցել

Ռուս երգչուհի, «A’Studio» խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան որդի է ունեցել, այս մասին հայտնում է StarHit-ը։

34-ամյա արտիստուհու ծննդաբերությունը տեղի է ունեցել «մայրաքաղաքի լավագույն ծննդատներից մեկում»։ Երեխայի հայրը երգչուհու ամուսինն է՝ գործարար Լև Դենգովը։

Սա Տոպուրիայի երկրորդ երեխան է։ Երգչուհին արդեն դաստիարակում է առաջին ամուսնությունից ծնված 5-ամյա դստերը՝ Օլիվիային։ Ավելի վաղ նա պատմել էր, որ ծննդաբերությունից երկու ամիս անց մտադիր է վերադառնալ աշխատանքային կյանքի ռիթմին։

Քեթի Տոփուրիայի և Լև Դեգովի հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին։ Պանդեմիայի պատճառով նորապսակները միայն գրանցել են ամուսնությունը, իսկ տոնակատարությունը մտադիր են կազմակերպել կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից և բոլոր սահմանափակումների վերացումից հետո: