«Ջաբրաիլում կռիվ տալուց հետո վերադարձավ»․ Գաբի Գալոյանը եղբայրը վերադարձել է տուն

Երգչուհի Գաբի Գալոյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։ Վերջինս զինվորական համազգեստով է։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում է կատարել․

«Մեր լեյտենանտը Ջաբրաիլում կռիվ տալուց հետո վերադարձավ տուն։ Տարոսը բոլոր ողջ մնացածներին։ Աստծով։ Եղբայրս, իմ հերոսը։ Մեր ուրախությունը կլինի լիարժեք, երբ տուն կվերադառնան բոլորը»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տուն են վերադարձել նաև դերասաններ Վարուժան Մարգարյանի և Իրինա Այվազյանի եղբայրները, նրանցից տևականան ժամանակ նորություն չի եղել, սակայան զինծառայողները կարողացել են անվնաս տուն վերադառնալ։