Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել է․ հայտնի է նոր ամսաթիվը

Գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի պրեմիերան, որը նախապես նախատեսված էր ապրիլի սկզբին, կրկին հետաձգվել է: Ինչպես հաղորդվում է բոնդիանայի պաշտոնական կայքում, այժմ կինոնկարի թողարկումը նախատեսված է հոկտեմբերի 8-ին:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմն ամբողջ աշխարհում էկրաններ կբարձրանա 2021 թվականի հոկտեմբերի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, իսկ 007 գործակալի դերը կրկին խաղում է Դենիել Քրեյգը: Ժապավենը կլինի Քրեյգի համար վերջինը գործակալի դերում, նա արդեն նկարահանվել է հայտնի MI6 գործակալի մասին հինգ ֆիլմերում: Անցյալ տարի 52-ամյա անգլիացին գերազանցեց Ռոջեր Մուրի ռեկորդը՝ ամենաերկարը խաղալով հետախույզի դերը: