Հինգ օգտակար բնական միջոց ձմռանը մազերն ամրապնդելու և խնամելու համար

Տարվա ցուրտ եղանակներին ցրտից պաշտպանվելու և առողջական խնդիրներից խուսափելու համար մարդիկ որպես կանոն գլխարկ են կրում, սակայն քչերին է հայտնի, որ այս սովորությունը խիստ բացասաբար է անդրադառնում մազերի վրա՝ վնասելով դրանք։ Ավելին՝ այս ամենի հետ մեկտեղ մազերի վրա իր ազդեցությունն է ունենում նաև սաստիկ ցուրտը՝ էլ ավելի վատթարացնելով վարսերի վիճակը։ Այնուամենայնիվ բարեբախտաբար կան որոշ բնական միջոցներ, որոնք օգնում են ամրապնդել ու վերականգնել վարսերը՝ պաշտպանելով ձմռան ցուրտ եղանակի բացասական ազդեցությունից։

Շամբալա

Այս բույսի սերմերը ոչ միայն ամրապնդում են վարսերը, այլև դարձնում են դրանք ավելի փափուկ, ենթարկվող ու փայլուն։ Հարկավոր է սերմերը որոշ ժամանակ ընկղմել ջրի մեջ, այնուհետև մանրացնել, խառնել մանանեխի յուղին կամ կոկոսյան ընկույզի յուղին ու քսել խառնուրդը մազերին։ Այս դիմակը հարկավոր է թողնել մեկ ժամ, այնուհետև լվանալ վարսերը սենյակային ջերմաստիճանից մի փոքր ջերմ ջրով։

Սոխ

Սոխը հիանալի բնական միջոց է ձմռանը մազաթափության դեմ պայքարելու համար։ Պարզապես հարկավոր է սոխը մանրացնել, քամել դրա հյութը և քսել մազարմատներին։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երեք անգամից ոչ պակաս։

Մանանեխի յուղ

Այս յուղը լավագույն միջոցն է թուլացած ու փխրուն վարսերը վերականգնելու և ամրապնդելու համար։ Պարզապես հարկավոր է յուղը մի փոքր տաքացնել, քսել մազերին, ծածկել տաք սրբիչով, իսկ մոտ մեկ ժամ անց լվանալ գլուխը մաքուր ջրով։

Ալոե վերա

Մազերի համար շատ օգտակար կարող է լինել նաև ալոե վերայի գելը։ Հարկավոր է ստացված գելին մի փոքր կոկոսյան ընկույզի յուղ ավելացնել, լավ խառնել ու քսել մազերին։ Դիմակը թողնել կես ժամ, այնուհետև լվանալ մազերը շամպունով։ Ալոե վերայի գելը ոչ միայն կամրապնդի վարսերը, այլև կսնուցի դրանք՝ դարձնելով ավելի նուրբ ու փայլուն։

Հավկիթ

Մազերը սնուցելու ու մազարմատներն ամրապնդելու համար կարելի է նաև հասարակ հավկիթ օգտագործել։ Պարզապես հարկավոր է մեկ հավկիթին ավելացնել մի փոքր յոգուրտ, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել մազերին։ Թողնել դիմակը մեկ ժամ, որից հետո լվանալ շամպունով։