«Ժառա» փառատոնի ժամանակ Տիմատիի դստեր մայրը՝ Ալյոնա Շիշկովան, բացահայտեց, որ Անաստասի Րեշետովան որդի է պարգևելեու արտիստին: Այս մասին օրեր առաջ իմացել է նաև Տիմատիի փոքրի դուստրը, ով մեծ ուրախությամբ է ընդունել եղբայր ունենալու նորությունը: Այդ մասին թոռնուհուն հայտնել է երգչի մայրը՝ Սիմոնա Յակովլևան:
«Փոքրիկ Ալիսան ուրախությամբ ընդունեց այդ նորությունը, որովհետև մենք էլ նրան դա պատմեցինք մեծ ոգևորությամբ: Հիմա Ալիսան անհամբեր սպասում է՝ երբ է ծնվելու իր փոքրիկ եղբայրը, ում հետ նա կկարողանա ամբողջ օրը խաղալ: Ալիսան անգամ առաջարկել է անվանել փոքրիկին Ռուստամ»,- պատմում է Տիմատիի մայրը:
Հիշեցնենք, որ Տիմատին ԱՆաստասիայի, դստեր և մոր հետ վայելում է իր ամառային հանգիստը: Այս անգամ նրանց չի միացել Ալյոնա Շիշկովան, ով նախորդ տարիներին երբեք բաց չէր թողնում Տիմատիի հետ ամառն անցկացնելու հնարավորությունը:
Շշուկներ են պտտվում, որ Ալյոնային այս անգամ, պազրապես, չեն հրավիրել: