Ջիջի Հադիդը բացահայտել է 4 ամսական դստեր անունը

Չորս ամիս 25-ամյա Ջիջի Հադիդը պահել է ինտրիգը և չի բացահայտել իր դստեր անունը։ Բայց օրերս նա վերջապես պատմել է, թե ինչպես են նրանք՝ 28-ամյա Զեյն Մալիկի հետ, երեխային անվանել։

Այժմ նրա Ինստագրամի պրոֆիլում գրված է, որ նա Խայի (Khai) մայրն է։ Մոդելի դստերը, հավանաբար, անվանել են իր հորական տատիկի՝ Հայրիա Մուհամեդ Հադիդի պատվին։

Հաջորդ քայլը, որին Ջիջիից սպասում են նրա երկրպագուները, այն է, որ նա համարձակվի հանրությանը ցույց տալ դստեր դեմքը: Մոդելն արդեն բազմիցս դստեր հետ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում, բայց միշտ թաքցրել է այն կողմնակի աչքերից։ Ահա և հերթական նոր լուսանկարում Ջիջին թաքցրել է իր դստերը երկրպագուներից։

Այժմ աստղը շատ ժամանակ է անցկացնում իր դստեր հետ։ Ընդ որում, նա արդեն վերադարձել է աշխատանքի։