Իննա Խոջամիրյանի գրավիչ նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, այնտեղ հասցրել է նաև նոր ֆոտոշարք իրականացնել, որից լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից գրել.

«Նա նույնն է, ինչ գինին. առանց համբերության դու երբեք չես տեսնի որքան լավն է նա դառնում ժամանակի հետ»:

Նշենք, որ Իննայի մեկնելուց հետո խոսակցություններ տարածվեցին, թե նա որոշել է տեղափոխվել ԱՄՆ: Դերասանուհին անդրադառնալով ԱՄՆ-ում բնակություն հաստատելու լուրերին՝ նշել է. «Այդ մտադրությամբ չէի մեկնել հաստատ: Հետադարձիս օրը մեկնելուց արդեն որոշված էր: Ինչ վերաբերում է հետագայի պլաններիս՝ մենք այս վիճակում նույնիսկ չգիտենք վաղը մեզ ինչ է սպասվում… Ես չգիտեմ, դու չգիտես, մեզ նման ժողովուրդն էս պահին անորոշ ապագա ունի»: