Քեթի Տոպուրիան հայտնել է նորածին որդու անունը

A’Studio խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան բացահայտել է իր երկրորդ երեխայի անունը։ Տղային անվանել են Ադամ։

Երջանիկ մայրը Ինստագրամում հրապարակել է լուսանկար, որում որդու ոտքերն առել է ափի մեջ։
«Ադամ 21/01/21», – լուսանկարին կից գրել է Տոպուրիան։

34-ամյա արտիստուհու ծննդաբերությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի ծննդատներից մեկում։ Երեխայի հայրը երգչուհու ամուսինն է՝ գործարար Լև Դենգովը։

Քեթի Տոփուրիայի և Լև Դեգովի հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին։ Պանդեմիայի պատճառով նորապսակները միայն գրանցել են ամուսնությունը, իսկ տոնակատարությունը մտադիր են կազմակերպել կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից և բոլոր սահմանափակումների վերացումից հետո: