Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։ Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։

​«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», – ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։

Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերլոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։

«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։