Անհասկանալի ծագման երկու մեծ նորագոյացություններ են․ Ռիտա Դակոտան՝ առողջական վիճակի մասին

Ինդոնեզիայում 30-ամյա Ռիտա Դակոտայի հանգիստն ընդհատվել է առողջական լուրջ խնդիրների պատճառով: Երգչուհին շտապ հոսպիտալացվել է։Երգչուհին վախեցրել է երկրպագուներին, երբ պատմել է, որ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում։ Ռիտան խոստովանել է, որ նման ցավ երբեք չի զգացել կյանքում։Այսօր աստղը որոշել է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։

«Մեզ մոտ հիվանդասենյակ է եկել բժիշկը եւ ասել, որ լուսանկարում անհասկանալի ծագման երկու մեծ նորագոյացություններ է տեսնում», – խոստովանել է Դակոտան: Նա պատմել է, որ ինքն այդ պահին եղել է համարյա անգիտակից վիճակում եւ գրեթե չի հասկացել կատարվածի իմաստը: «Լսել եմ, թե ինչպես են բալիացի լավագույն ընկերուհիս եւ իմ տղամարդը շոկի մեջ հարցախեղդ արել բժշկին։ Արդյոք դա ուռուցք է, չարորակ թե բարորակ, կիստա է արդյոք,  ինձ շտապ վիրահատելու՞ են», – պատմել է երգչուհին:

Սակայն հերթապահ բժիշկը չէր կարող պատասխանել այդ հարցերին։ Նա համոզում էր, որ պետք է սպասել այլ վերլուծությունների, որոնք կկարողանան ճշգրիտ բացատրել այդ նորագոյացությունների բնույթը։

Բժիշկներն ասել են, որ նա երկու կիստաներ ունի, իսկ դրանցից մեկը սողմել է այլ օրգանի, այդ պատճառով էլ սկսվել է նման սաստիկ ցավ։ Վիրահատություն չի պահանջվում, սակայն, եթե ուռուցքները չափով մեծանան, ապա խնդիրը պետք է լուծել վիրաբուժական ճանապարհով։ Ռիտան հավաստիացրել է, որ պարբերաբար հետազոտվում է եւ դեռ վերջերս ամեն ինչ լավ էր։ Սակայն նա հասկացել է, որ վերջին ամիսներին չափազանց շատ է աշխատել, եւ այդ պատճառով էլ նրա մոտ առողջական խնդիրներ են սկսվել։ Արտիստուհին խոստացել է ավելի շատ հանգստանալ՝ մնալով հարազատ մարդկանց կողքին։