Մահացել է հոլիվուդյան սցենարիստ Ուոլտեր Բերնշտեյնը

Կյանքի 102 տարում մահացել է սցենարիստ Ուոլտեր Բերնշտեյնը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Նա եղել է Հոլիվուդի հակամոմունիստների սև ցուցակում գտնվող վերջին անձանցից մեկը, որում նա ներառվել է 1950 թվականին։
Նրա կինը՝ Գլորիա Լումիսը, հաստատել է նրա մահվան մասին տվյալները և նշել, որ պատճառը թոքաբորբն է եղել:
Սցենարիստը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 20-ին Բրուքլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա նաև ռազմական թղթակից է եղել։
Բերնշտեյնը «Ռազմաճակատ» և «Կեղծ դեմք» ֆիլմերի սցենարիստն է, որոնք առաջադրվել են «Օսկար», իսկ «Միսս Էվերսի երեխաները»՝ «Էմմի» մրցանակի համար: