Սոֆի Դևոյանն ընտրյալի հետ նոր լուսանկար է հրապարակել

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ընկերոջ հետ։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆին քնքուշ կերպարում է, իսկ ընկերը մեղմ գրկել է նրան։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ առաջին անգամ սիրելիի մասին հետևորդներին Սոֆին հայտնել է հունվարի 1-ին՝ իր ծննդյան օրը:
«Շնորհակալ եմ 2020-ին, որ կողքիս ես: Երջանիկ եմ շատ: Սիրում եմ շատ»,- իր և ընտրյալի լուսանկարին կից գրել էր նա: