Դերասան Վիտալի Գոգունսկու նախկին կինը՝ Իրինա Մաիրկոն, հերթական անգամ խոստովանել է, որ ամուսնության ընթացքում հանդուրժել է ծեծ և ծաղրանք։
«Универ» սերիալում Կուզիայի դերակատարն ի պատասխան կնոջը մեղադրել է դստեր հետ հանդիպումներին խոչընդոտելու համար։
Նախկին ամուսինները հանդիպել են «Звезды сошлись» հաղորդման նոր թողարկման եթերում։ Առաջինը գանգատվել է Գոգունսկին. նա ասել է, որ արդեն մեկ տարի է՝ չի տեսել դստերը։ Նա վստահ է, որ Միլանային իր դեմ է տրամադրել նախկին կինը, թեև ինքը կանոնավոր վճարում է ալիմենտները։
«Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Ես նորմալ շփման ու ընկերության համար ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում»,- հայտարարել է նա ու հավելել,- «Վերջին անգամ դստերս հաղորդագրություն եմ գրել Նոր տարվան։ Ինձ ևս շնորհավորել են։ Հույս ունեմ՝ Միլանան էր»։
Վիտալի Գոգունսկու հայտարարություններին ի պատասխան առերեսում է կազմակերպվել Իրինա Մաիրկոյի հետ հենց ստուդիայում։ Կինը խոստովանել է, որ իսկապես վերջերս դստեր հեռախոսում արգելափակել է դերասանի համարը, քանի որ աղջիկը տառապում էր առանց նրա ուշադրության։
«Միլանան էլ կհաստատի, որ հաղորդագրություն չի եղել»,- նախկին ամուսնուն ասել է նա։
Նախկինում Իրինան մի քանի անգամ պատմել է, թե ինչ է ստիպված եղել հաղթահարել ամուսնության ընթացքում։ «Секрет на миллион» հաղորդման ընթացքում նա Լերա Կուդրյավցեւային հայտնել է, որ լաց է եղել ամուսնության բոլոր տարիներին, իսկ ամուսնալուծության վերաբերյալ որոշում է կայացվել, երբ Միլանայի մոտ ծնողների կոնֆիլիկտների պատճառով նյարդային խնդիրներ են առաջացել։
«Նա լոգասենյակում լվանում էր ինձ վրայի արյունը։ Ես հարված էի ստանում ատամնաշարի ուղղությամբ։ Ես նրան նույնիսկ դա եմ ներել, ես ամուսնացել եմ նրա հետ։ Բայց հետո կրկին սկսեցինք վիճել, և Միլանայի մոտ սթրես ու խուճապային գրոհներ առաջացան»,- հայտնել է Մաիրկոն։
Գոգունսկին չի ընդունում մեղադրանքները։ Այս անգամ ևս. նա պարզապես լքել է նկարահանման հրապարակը, երբ նախկին կինն այդ ամենը պատմել է։