Մայլի Սայրուսը և դերասան Լիամ Հեմսվորթը օրեր առաջ հայտնեցին, որ ամուսնալուծվել են:
Այս լուրը շատ տխրեցրեց նրանց երկրպագուներին: Որոշ ժամանակ առաջ՝ հարցազրույցներից մեկում, Մայլի Սայրուսը խոսել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին: Երգչուհին խոստովանել էր, որ բիսեքսուալ է, սակայն բոլորը կարծում էին, որ այդ հայտարարությունը էպատաժային աստղի հերթական խենթ կատակներից է:
Փաստորեն, երգչուհին չէր խաբում:
Ամուսնալուծությունից հետո Մայլի Սայրուսն իր ամառային հանգիստը վայելել է գեղեցկուհի Քեյթլին Քարթերի հետ, ով Քայլի և Քենդալ Ջեններների եղբոր՝ Բրոդի Ջենների նախկին կինն է:
30-ամյա Քեյթլինն ընդամնեը մեկ ամիս առաջ է ամուսնալուծվել, սակայն շտապում է կրկին սիրահարվել:
Գեղեցկուհիները իրենց ինստագրամներում կիսվում են հանգստից լուսանկարներով: Պապարացիները հացրել են լուսանկարել Մայլիին և Քեյթլինին համբուրվելիս:
Իրենց սիրավեպի մասին բամբասանքները աստղերը ոչ մի կերպ չեն ցանկանում մեկնաբանել: