Ելենա Մալիշևան նշել է, թե առաջնահերթ ովքեր պետք է գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու

Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։

«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», – նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։

Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։