Իր 35-ամյակի խնջույքին Օլգա Բուզովան ներկայացել է հայազգի դիզայների մոդելավորած հագուստով և առանց ներքնազգեստի. ֆոտոշարք

Օլգա Բուզովայի ծննդյան օրը՝ 35-ամյակը, հունվար 20-ին էր: Բայց երգչուհին չի դադարում այն տոնել:
Ժամեր առաջ կայացել է մեծ խնջույք՝ նվիրված Բուզովայի ծննդյան օրվան, որին մասնակցել են արտիստի մտերիմները, ընկերներն ու հայտնիները:
Բուզովան զարմացրել է հյուրերին ու լրագրողներին ոչ միայն իր կազմակերպած խնջույքի շքեղությամբ, այլ նաև իր հագուստի յուրօրինակությամբ:
Երգչուհու զգեստի մի մասը գրեթե թափանցիկ էր, ինչի հետևանքով երևում էր, որ հոբելյարն իր տոնին ներկայացել է առանց ներքնազգեստի:


Նշենք, որ Բուզովայի այս զգեստի հեղինակը հայազգի դիզայներ ու միջազգային կարգի պարող Արտաշես Օհանյանն է:
Արտաշես Օհանյանը, լինելով պարող ու պարուսույց, զգեստներ է ստեղծում սպորտային-բալային պարերի համար։
Հայտնի բազմաթիվ պարողներ, նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ բեմ դուրս գալու համար ընտրում են հենց նրա ստեղծած հագուստը։