Ի՞նչ է հարկավոր ուտել տղամարդկանց գրավելու համար

Յուրաքանչյուր կին մտածում է, որ իրեն սեքսուալ է դարձնում արտաքին տեսքը: Սակայն դա այդքան էլ այդպես չէ. Կան տղամարդկանց գրավելու ավելի արդյունավետ միջոցներ: Հավանաբար, լսել եք ֆերոմոնների մասին, որոնք ուժեղացնում են սեքսուալ ցանկությունը և կարող են մարդուն ավելի սեքսուալ դարձնել: Չպետք է մտածել, որ ֆերոմոններով օծանելիքը կօգնի գրավել տղամարդուն: Ֆերոմոններ ակտիվորեն արտադրվում են հատկապես սեքսուալ գրգռվածության դեպքում: Այդ պատճառով, երբ դուք զրուցում եք ձեր սիրելի տղամարդու հետ, փորձեք մտովի պատկերացնել այն, ինչ կցանկանայիք անել նրա հետ: Կարող եք վստահ լինել, որ տղամարդը չի կարող դիմակայել ձեր ֆիզիոլոգիական ուղերձին: Ընդ որում` պետք չէ որևէ բառ ասել սեքսի մասին, նա արդեն կմտածի այդ ուղղությամբ: Հարկ է հիշել, որ ո’չ ականջօղերը, ո’չ բաց կուրծքը չեն կարող այնքան գրավել տղամարդու ուշադրությունը, որքան իրանը և լայն ազդրերը: Այս յուրահատկությունը բոլոր տղամարդկանց ենթագիտակցության մեջ է: Տղամարդկանց մեծ մասը ընտրում է երկար ու գեղեցիկ վարսերով կանանց, և եթե դուք ունեք թավ ու երկար մազեր, ավելի հեշտ կլինի գրավել տղամարդուն: Ենթագիտակցորեն տղամարդիկ փախչում են այն կանանցից, որոնցից բացասական էներգիա է գալիս:

Տղամարդուն գայթակղելու համար պետք է շողալ երջանկությունից և հասկացնել տալ, որ կյանքում ամեն ինչ անթերի է, իսկ նա կարող է դառնալ դրա մի մասը:

Իսկ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր համար, բայց մեկ ընդհանուր բան կա: Քչերն են կարծում, որ երջանկության և լավ տրամադրության համար ճիշտ սնվել է պետք: Պետք է, որ մեր օրգանիզմը ստանա ուրախության համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

Օրինակ, շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը:

Նախևառաջ, պետք է անփոխարինելի տրիպտոֆան ամինաթթուն, որը կարող ենք ստանալ միայն սննդի հետ:

Տրիպտոֆանի բազմաստիճան սինթեզի ընթացքում էլ առաջանում է սերոտոնինը: Երջանկության հորմոնի հաջող արտադրման համար պետք են նաև օգնող տարրեր՝ ածխաջրեր, B խմբի վիտամիններ, մագնիում և ցինկ: Եթե այդ բոլոր տարրերն օրգանիզմում չկան, ապա տրիպտոֆանը չի հասնում ուղեղին, և սերոտոնինի սինթեզ չի կատարվում: Այդ պատճառով պետք է ուտել հատիկեղեն, հատկապես՝ վարսակաձավար:

Լավ տրամադրության սննդակարգում կարևոր են նաև մրգերն ու բանջարեղենը: Ավելի լավ՝ վառ գույն ունցեղողները (սմբուկ, ցուքինի, բուլղարական տաքդեղ, բազուկ, գազար, նարինջ): Անպայման ուշադրություն դարձրեք B խմբի վիտամիններին՝ В1-ը գարեջրասնկերում է, դարչնագույն բրնձում, ցորենի սաղմերում և սոյայում: В3-ի աղբյուր են՝ ձուկը, հավկիթը, հատիկեղենը և թռչնամիսը, В6-ինը՝ հնդկաձավարը, ծովամթերքը: Եվ վերջապես В12-ով հարուստ են՝ ձուկն ու կաթնամթերքը:

AIF-ը ներկայացնում է սերոտոնինի արտադրմանը նպաստող մթերքները` յուղոտ ձուկ, շոկոլադ, առ գունավորում ունեցող միրգ ու բանջարեղեն, պանիր, բանան, հավկիթ, ընկուզեղեն, լոբի: