Անզգույշ սեքսի պատճառով մահացել է Ալլա Պուգաչովայի գեյ ոճաբանը

«Աստղային ոճաբան» Ալեքսանդր Շևչուկը մահացել է 54 տարեկան հասակում: Այս մասին իր Ինստագրամում հայտնել է դերասանուհի ու երգչուհի Լայմա Վայկուլեն:

Ոճաբանը հոսպիտալացվել է սեփական բնակարանից: Շևչուկը ինտիմ փորձարկումից հետո շտապ վիրահատության է ենթարկվել: Սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ալեքսանդր Շևչուկը մահացել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Նրան այնտեղ տեղափոխել են իր բնակարանից: Աստղային ոճաբանի մահվան պատճառը աղիքային տրակտից օտարածին օբյեկտը հեռացնելու շտապ վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են եղել:

Ինչպես հետո պարզ է դարձել, այդ երեկո Ալեքսանդրը տանը միայնակ չի եղել: Բժիշկներին կանչել է նրա մտերիմ ընկերը: Ակնկալվում է, որ Շևչուկի վնասվածքի և մահվան փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի:

Ալեքսանդրը Ռուսաստանի ամենահայտնի աստղային ոճաբաններից էր: Նրա հաճախորդների թվում էին Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Լայմա Վայկուլեն և այլ արտիստներ: