Մարինյան թատրոնի մենակատարի նկատմամբ մահափորձ է կատարվել կնոջ կողմից․մանրամասներ

Մարինյան թատրոնի մենակատար Պավել Շմուլևչը հայտարերել է, որ կինը հարձակվել է իր վրա։ Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Հունվարի 26-ին օպերային երգիչը ոստիկանություն է զանգահարել ու հայտնել, որ իր կինը իրեն դանակահարել է։ Իրավապահ մարմինները կանչով ժամանել են արտիստի՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարան։ Նրանք հայտնաբերել են, որ Շմուլևիչը մեջքի, նախաբազկի և աջ ձեռքի արմունկի հատվածում դանակի մի քանի հարված է ստացել։
Նա հավելել է, որ հարձակումը տեղի է ունեցել վեճի ընթացքում, կինն իրեն սպառնացել է սպանել։