Փերիս Հիլթոնը խոստովանել է, որ սկսել է արհեստական բեղմնավորման գործընթացը

39-ամյա Փերիս Հիլթոնը մայր դառնալու ցանկության մասին հայտարարել էր դեռ անցած աշնանը։ Բայց հիմա նա անցել է գործի, և ինչպես խոստովանել Է The Trend Reporter-ի podcast-ի հետ իր հարցազրույցում, ինքն արդեն սկսել է արտամարմնային բեղմնավորման ընթացակարգը: Առաջին փուլն արդեն ավարտված է:
Հիլթոնը խոստովանել է, որ որոշել է նման կերպ հղիանալ, քանի որ միայն այդպես կարող է վստահ լինել, որ երկվորյակներ կունենա` տղա և աղջիկ:

Փերիսը նշել է, որ իր 39-ամյա սիրեցյալը՝ գործարար Քարթեր Ռեումը, իրեն շատ է աջակցում այդ հարցում:
Փերիսը նրան անվանել է «իր երազանքի տղամարդը», և հայտարարել է, որ Ռեումը 100%-ով հենց նա է, ով իրեն պետք է: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: