Էլիոթ Փեյջն ամուսնալուծվել է

33-ամյա դերասան Էլիոթ Փեյջը, որն ավելի վաղ հայտնի էր որպես Էլեն Փեյջ և իրեն տրանսգենդեր տղամարդ էր հայտարարել, անցյալ տարվա վերջին, ամուսնալուծվել է: Նա հեռացել է իր 26-ամյա կնոջից՝ Էմմա Պորտներից, երեք տարվա ամուսնությունից հետո:
Ամուսինները հայտարարություն են տարածել, որում պատմել են, որ բաժանվել են դեռ կես տարի առաջ։
«Երկար մտորումներից հետո մենք դժվար որոշում կայացրինք ամուսնալուծվել ենք 2020-ի ամռանը։ Մենք շատ ենք հարգում միմյանց և մտերիմ ընկերներ ենք»,-ասվում է հայտարարության մեջ:

Երեկ Փեյջը ամուսնալուծության դիմում է ներկայացրել Մանհեթենի Գերագույն դատարան։
Նշենք, որ երբ Էլիոթն իրեն տրանսգենդեր տղամարդ էր հայտարարել, կինը նրան աջակցել էր և ասել, որ շատ հպարտ էնրանով։ Թե ինչն է դարձել զույգի բաժանման պատճառը, հայտնի չէ։ Բայց Թլիոթն իր Instagram-յան էջում ջնջել է նախկին կնոջ հետ բոլոր լուսանկարները, իսկ պարուհին ընդհանրապես ջնջել է սոցցանցի իր էջը։