Առաջին անգամ «Орел и решка»-ն կվարեն երկու տղամարդ

Կատակերգու Ալեքսանդր Գուդկովը և երգիչ Իվան Դորնը դարձել են «Орел и решка» ճամփորդական նոր շոուի հաղորդավարներ։ Այս մասին «Пятница!» հեռուստաալիքը հայտնել է սոցիալական ցացներում։
«Սա երազ չէ։ Սաշա Գուդկովն ու Իվան Դորնը «Орел и решка»-ի նոր հաղորդավարներն են։ Այս տարի շոուն 10 տարեկան է դառնում. հոբելյանակակն եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 15-ին»,- հայտնում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
Հաղորդման գոյության ընթացքում առաջին անգամ այն կվարի երկու տղամարդ։ Դորնը պատմել է, որ մի անգամ արդեն իսկ աշխատել է շոում, սակայն իրեն չի հաջողվել անցնել քասթինգը։ Այդ ժամանակներից ի վեր երաժիշտի խոսքով՝ դա իր երազանքն է դարձել։

«Ես եւ Իվան Դորնը նախագծում կարծես Դավան ու Բուզովան լինենք. ամուսնացանք ու միեւնույն ժամանակ վիճեցինք ու բաժանվեցինք։ Բայց մենք նրանցից առաջ կանցնենք, մեր պատմությունն ավելի հետաքրքիր կլինի»,- կատակել է Գուդկովը։