Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։
Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր դիտել յուրաքանչյուր ոք: Դե, իսկ դեֆիլեն ավանդաբար անցել է Գրան-Պալեում ։
Վիրջինի Վիարը համագործակցել է հայտնի հոլանդացի լուսանկարիչ և ռեժիսոր Անտոն Քորբեյնի հետ:
Նա լուսանկարել է մոդելներ իր ոճի մեջ՝ սև-սպիտակ էֆեկտով: Քորբեյնի ֆոտոշարքում տեղ են գտել անգամ բրենդի մուսաները ՝ Պենելոպա Քրուզը, Մարիոն Կոտիյարը, Վանեսա Պարադին և նրա դուստրը ՝ Լիլի-Ռոուզ Դեպը:
View this post on Instagram