«Մեծն Գեթսբի» վեպի հիման վրա սերիալ կնկարահանվի

Պրոդյուսեր և սցենարիստ Մայք Հերթսը («Եղիսաբեթ» և «Ոսկե դար» ֆիլմեր, «Թյուդորներ» և «Վիկինգներ» հեռուստաշոուներ) մինի սերիալ է նկարահանում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հայտնի ստեղծագործութան մոտիվներիով, հայտնում է HTR-ը։
Հերսթն անձամբ է գրում սեցնարը։ Նախագծին մասնակցություն կունենան նաև նրա ժառանգները. նրա ծոռնուհի Բլեյք Հազարդը նկարահանումների ընթացքում խորհրդատուներից մեկը կլինի։
«Թվում է՝ Գեթսբին միշտ եղել է իմ կյանքում. կարդացել եմ դպրոցական հասակում, հետո դրա մասին պատմել ուսանողներին, երբ դասավանդել եմ Օքսֆորդում 1970-ականներին և դեռ այդ ժամականերից պարբերաբար վերընթերցում եմ այն»,- ասել է Հերսթը։
Ռեժիսոր կարծիքով՝ այսօր «հարմար պահ է այս անհավանական պատմությանը ևս մեկ անգամ հայցք նետելու համար, հետազոտելու նրա հայտնի կերպարներին գենդերի, ռասսայի և սեռական կողմնորոշման վերաբերյալ ժամանակակից հայացքների պրիզմայով»։
«Մեծն Գեթսբիի» հիման վրա առաջին ֆիլմը նկարահանվել է 1926թ.-ին, 1974թ.-ին թողարկվել է Ջեք Քլեյթոնի նոր տարբերակը, որում գլխավոր դերում Ռոբերտ Ռեդֆորդն է, իսկ 2013թ.-ին Բազ Լուրմանի տարբերակը, ուր գլխավոր դերակատարը Լեոնարդո դի Կապրիոն էր։
Ենթադրյալ պրեմիերայի օրվա մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։