Ո՞ր երկիրը կներկայացնի «Եվրատեսիլ 2021» մրցույթին Ֆիլիպ Կիրկորովը

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Մոլդովան կներկանացնի «Եվրատեսիլ 2021» երաժշտական միջազգային մրցույթում։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջում արված հրապարակմամբ։

Երգիչը նշել է, որ մրցույթ կմեկնի մոլդովացի երգչուհի Նատալյա Գորդիեոնկոյի հետ։ «Այո՛, հիմա արդեն պաշտոնապես։ Նատալյա Գորդիենկոյի հետ գնում ենք գրավելու «եվրատեսիլ 2021»-ը»,- գրել է Կիրկորովը։

Նա հավելել է, որ միջազգային թիմը «հիանալ պրեմիերա» է պատրաստում, բոր երգը կթողարկվի մոտակա ժամանակներում։ Երգիչը հույս է հայտնել, որ երկրպագուներն ու լսարանը կզարմաման։

Ավելի վաղ՝ հունվարին, կոմպոզիտոր, դերասան եւ կատակլերգու Գրեմ Նորթոնը հայտնել է, որ «Եվրատեսիլը» 2021թ․-ին տեղի կունենա, անկախ կորոնավիրուսի համավարակից» Նա հավաստիացրել է, որ միջոցառումը «հաստատապես կանցնի» սովորական ձեւաչափով։ Ընդ որում, կազմակերպիչները հնարավոր են համարել նաեւ ելույթների ձայնագրման հնարավորությունը, եթե մասնակիցները չկարողանան Ռոտերդամ (Նիդերլանդներ) մեկնել կամ ժամանելուց հետո ստիպված լինեն կարանտինում լինել։ Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն։

2020թ․-ի սեպտեմբերին «Եվրատեսիլի» կազմակերպիչները 2021-ին մրցույթի անցկացման չորս սցենար են ներկայացրել՝ նշելով, որ մրցույթի ձեւաչափը կախված կլինի աշխարհում համակարաճաբանական իրավիճակից։ Այս տարի միջազգային մրցույթի եզարափակիչը ծրագրված է մայիսի 22-ին։

«Եվրատեսիլ 2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։