«Երջանկությունը, պարզապես, ուղեղում դոֆամինի, էնդորֆինի, սերոտոնինի և օքստիոցինի խառնուրդն է: Երջանիկ լինելն այդքան էլ դժվար չէ»
Լորետա Գրացիանո Բրոյնինգ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Լորետա Գրացիանո Բրոյնինգը «Երջանկության հորմոններ» գրքում ներկայացնում է «Mammal Institute» կրթական հաստատության գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք բացատրում են, թե ինչի արդյունքում են մեր օրգանիզմում առաջանում հորմոնները և ինչպես նպաստել երջանկության հորմոնի արտադրանքի ավելացմանը:
Հեղինակն անգամ ներկայացնում է մի քանի վարժություն՝ ինչպես մոտիվացնել օրգանիզմին, որպեսզի վերջինս սկսի արտադրել երջանկության հորմոններ:
1. Լարված և սթրեսային իրավիճակներում մեր օրգանիզմը սկսում է արտադրել կորտիզոլ հորմոնը, ինչի հետևանքով մենք ցուցաբերում ենք ագրեսիա և խուճապ:
Եթե մենք արհամարհենք այս հորմոնն ու աշխատենք չմատնվել խուճապի, ապա մեր ուղեղը կսկսի փնտրել այլընտրանք, որպեսզի դուրս գա անհարմար իրավիճակից:
Այդ պահին խուճապահար է լինում մեր օրգանիզմը ու սկսում է արտադրել տարբեր հորմոններ, հենց սրա ժամանակ էլ հարկավոր է ընտրել երջանկության հորմոնն ու բաց չթողնել:
Սա է պատճառը, որ շատ մարդիկ լարված ժամանակ սկսում են ծիծաղել կամ ուրախանալ:
2. Ամեն ինչի հարկավոր է հասնել ինքնուրույն:
Հաճախ ձեր առջև նպատակներ դրեք, որովհետև հասնելով դրանց՝ ձեր օրգանիզմը բավականություն է զգում և շնորհակալություն է հայտնում ձեզ՝ երջանկության հորմոններ արտադրելով:
3. Ժամանակ առ ժամանակ հանդիպելով դժվարությունների կամ անհաջողությունների՝ մի հուսահատվեք. սա կոփում է ձեր օրգանիզմն ու արագացնում հետագայում երջանկության հորմոնների արտադրույթունը: