Առեղծվածային կերպով անհայտացել է Ջարեդ Լետոյի «Օսկար»-ի իր արձանիկը

Ամերիկացի դերասան Ջարեդ Լետոն հիշել է, որ կորցրել է «Օսկար»-ի իր արձանիկը։ Այդ մասին նա պատմել է երեկոյան շոուի վարող Ջեյմս Կորդենին։ Հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է «The Late Late Show with James Corden» YouTube-յան ալիքում։

Լետոն խոստովանել է, որ արձանիկն «անհետացել է առեղծվածային ձևով» Լոս Անջելեսի նոր բնակարան տեղափոխվելուց հետո։ «Երեք տարի է՝ գիտեմ, որ այն կորել է։ Ես չգիտեի դրա մասին և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կուզենար ինձ հայտնել այդ մասին»,- պատմել է արտիստը։ Նա նշել է, որ հավաքների ընթացքում ինչ-որ մեկը կարող էր գողանալ այն։

Լետոն ընդգծել է, որ անկախ որոնումներից չի հաջողվել գտնել մրցանակը, սակայն հույս է հայտնել, որ արձանիկը հուսալի ու հոգատար ձեռքերում է։
«Դա արժեքավոր իր է, դժվար թե ինչ-որ մեկը պատահաբար այն աղբամանը նետած լինի։ Հույս ունեմ՝ դրա նկատմամբ հոգ են տանում»,- ասել է դերասանը։
Նա նաև խոստովանել է, որ մի անգամ մրցանակը հարվածել է աստիճանի բազրիքին, ինչի արդյունքում մրցանակի վրա փոս ընկած տեղ կա։

Ջարեդ Լետոն «Օսկար» մրցանակի է արժանացել «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Գնորդների դալլասյան ակումբ» կինոժապավենում խզաղացեխ դերին համար 2014թ․-ին։
Նա նաև հայտնի է որպես «Thirty Seconds to Mars» խմբի վոկալիստ։