Տեսահոլովակի պրեմիերա. Միշա Գրիգորյան, Սեմյոն Պեգով (WarGonzo) և Տիմոֆեյ Երմակով՝«Իմ Արցախ»

«Մանկական ձայնը» հեռուստանախագծի վեցրերդ եթերաշրջանի հաղթող, Ստեփանակերիտց երիտասարդ կատարող Միխայիլ Գրիգորյանը (երգիչն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ), Արցախին նվիրված նոր երգ է ձայնագրել։ Երգի ձայնագրմանը մասնակցել են ռազմական թղթակիցներ Տիմոֆեյ Երմակովը եւ «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

«Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով պաշպանել է, պաշտպանում է հայրենի հողը։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով կյանքն ու առողջությունն է տվել հայրենիքի համար։ Ուժ եւ համբերություն հայաստանցիներին ու արցախցիներին»,- տեսահոլովակի նկարագրությունում նշել է Միշան։

Արտիստը նաև հայտնել է, որ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով ֆիլմեր կթողարկեն Արցախի մասին, և նոր երգը սաունդթրեք է դարձել դրանց համար։
«Հույս ունեմ՝ մեր համատեղ աշխատանքը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Մի ամաչեք ձեր հույզերից ու արցունքներից»,- գրել է Գրիգորյանը։