Կառավարիր քո կյանքը սեփական օրագրի միջոցով

«Ձեր երեկվա ծրագրերը որոշում են, թե ով եք դուք լինելու այսօր, և այսօրվա ձեր աշխատանքից է կախված, թե ով եք լինելու վաղը»,- պնդում է հոգեբան Վարյա Վեդենեևան իր «52 շաբաթ, որպեսզի հետևես ինքդ քեզ» գրքում:
Օրագրի իմաստը այն է, որպեսզի մարդը դառնա կազմակերպված, պատասխանատու և գնահատի իր ժամանակը:

Բլոգեր և հոգեբան Վարյա Վեդենեևան առաջարկում է սեփական ժամանակի կառավարման իդեալական միջոց: Նա խորհուրդ է տալիս ունենալ օրագիր, որում դուք կկարողանաք հետևել ինքներդ ձեզ: Այդ օրագիրը պետք է անբաժան լինի ձեզնից:

1. Օրագրոմ հարկավոր է ժամանակացույցի միջոցով կազմել ձեր բոլոր ծրագրերն ու միշտ աշխատել հետևել դրանց: Եթե դուք ծրագրել եք լոգանք ընդունել վաղը 22:30, ապա աշխատեք չխախտել այն:

2. Բացի ծրագրերից օրագրում հարկավոր է կարմիր գրիչով նշել ձեր ամենօրյա սխալները:
Օրինակ՝ դուք այսօր 35 րոպե անցկացրել եք ինստագրամում, բայց այդ ընթացքում կարող էիք գիրք կարդալ կամ զբաղվել այլ օգտակար գոծով: Հարկավոր է հաջորդ օրվա ծրագրերը կազմել այնպես, որպեսզի այդ սխալը ուղղվի:

3. Օրագիրը վերցնելիս հարկավոր է հասկանալ՝ ինչն է կյանքում ձեր գերնպատակը:
Շատերը երազում են հանգստանալ ու զվարճանալ. նշանակում է օրագրում պետք է ծրագրերն այքան օպտիմալ կազմվեն, որպեսզի շատ ժամանակ մնա զվարճանալու կամ հանգստանալու համար: